Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում է՝ ճանապարհի եզրերին ոչ մի հատ խանութ չկա, ոչ մի ռեստորան չկա, էս չկա, էն չկա». Տավուշում փորձում են մեկնաբանել Փաշինյանին

Մարտ 22,2024 12:10

«Ասում է՝ ճանապարհի եզրերին ոչ մի հատ խանութ չկա, ոչ մի ռեստորան չկա, էս չկա, էն չկա»,- Տավուշի մարզի Կիրանց գյուղում վարչապետի տոնով ու ձեւով կրկնում են նրա ասած բառերն ու մեկնաբանում, թե ի՞նչ էր դրանով փորձում հասկացնել Նիկոլ Փաշինյանը:

Խոսքը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետի արած հայտարարության մասին է, թե Կիրանցից մինչեւ Բաղանիս միջպետական ճանապարհի վրա ինչի՞ «ոչ մի հատ խանութ չկա, ռեստորան, հյուրատուն չկա, դա ունի մի բացատրություն»:

Կիրանցի բնակիչներից մեկը մեկնաբանեց. «Նա նկատի ուներ, որ Կիրանցից մինչեւ Բաղանիս տարածքում, որտեղ ադրբեջանական հող է ու էդ ընթացքում Կադաստրից ոչ մի անգամ թուղթ չեն տվել, որ էնտեղ մի խանութ կամ ինչ-որ մի շինություն անեն, նա էդ նկատի ուներ»:

Ոսկեպարում ի պատասխան վարչապետի՝ տարբեր համեմատություններ էին անում, թե Երեւանի որ փողոցում խանութ կամ ռեստորան չկա, առաջարկում մի բացատրություն էլ դրա համար գտնել:

Ոսկեպարի բնակիչներից մեկն արձագանքեց. «Ես գիտեմ ինչ բացատրություն է, այսինքն ինչի՞ չկա, ուրեմն էդ մեր հողերը չեն, իրա մտքով էդ է անցնում: Բայց ամեն ինչ էլ կա: Մեր գյուղից ներքեւ ունենք խանութ, հենց սահմանի վրա էլ»:

Մեկ այլ բնակիչ բացատրեց, թե գյուղացին փող չունի, որ խանութ ու ռեստորան բացի, ոչ էլ կարող է օգտվել. «Սահմանի վրա ապրող ժողովուրդ են, ի վիճակի չեն, փող չունեն խանութ դնեն: Կիրանցը փոքր գյուղ է, 70-80 տուն, ո՞նց կարային խանութ կամ ինչ-որ ռեստորան դնեին»:

Նշենք, որ վարչապետի հարցի պատասխանը տվել է կառավարությունը: ՀՀ կառավարության 29.12.2005թ 2404-Ն որոշման համաձայն, արգելվում է միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներից մինչեւ 18 մետր հեռավորությամբ կառուցապատում իրականացնելը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031