Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սովետի ժամանակ ադրբեջանցիները ստանդարտ սխեմա ունեին հայկական տարածքները իրենցով անելու. Անժելա Էլիբեգովա

Մարտ 26,2024 15:12

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը

Սովետի ժամանակ ադրբեջանցիները ստանդարտ սխեմա ունեին հայկական տարածքները իրենցով անելու։

Սկզբից խնդրում էին սահմանամերձ արոտավայրերը համատեղ օգտագործել։

Հետո հովիվը գալիս վրան էր դնում ռազմավարական կարևոր կետում (բարձունք, գետի հուն և այլն), ոտավորվում էր, ընտանիք-բարեկամներին էր բերում։

Հետո շատանում էին, ասում էին մեզ բարեկամների հետ շփման համար փոստ ա պետք, իսկ փոստի առկայությունը ենթադրում ա բնակավայրի գրանցում։

Հայկական տեղանունը թարգմանում էին ադրբեջաներեն, բազմանում էին տարածքում արագ տեմպով ու սկսում տարածքից ճնշումով հանել տեղացի հայերին։

Հետո վերացնում էին պատմամշակութային կոթողները, որ հայկական հետքն էլ չմնա։

Ու այդ ամենը միտումնավոր էր արվում։ Այդ սողացող էքսպանսիայի մասին նույնիսկ Հեյդար Ալիևն է խոստովանել լրագրողների հետ զրույցում։

Հիմա ցանկացած մեկը, ումից կլսեք, որ դա ադրբեջանական հողեր են, պիտի հանձնենք, զուտ իմացեք, որ շարունակում է Հեյդար Ալիևի ծրագիրը և ռետրանսլյացիա է անում թշնամական քարոզչությունը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031