Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է Արցախ միության գործունեության ակտիվ փուլը. կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը

Մարտ 29,2024 13:41

Ուրախ եմ հայտարարելու Արցախ միության գործունեության ակտիվ փուլի՝ կայքի, անդամակցելու մեխանիզմի ու դրամահավաքի էջի պաշտոնական մեկնարկի մասին. այս մասին սոցցանցային իր էջերում գրել է «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միության» (Արցախ միության) նախագահ, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար ու Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը:

Ծանոթացեք մեր կայքին, բաժանորդագրվեք թարմացումներին և դարձեք անդամ՝ միասին պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները՝ https://artsakhunion.org/hy

Աջակցեք մեր գործին` նվիրատվություն կատարելով ՌեԱրմենիա հարթակի մեր էջում՝ https://shorturl.at/ptz35

Որպես հիմնադիր նախագահ՝ ես ուրախությամբ կհամագործակցեմ Կազմակերպության նպատակներն ընդունող բոլոր անձանց ու կազմակերպությունների հետ՝ թե՛ որպես անդամ, թե՛ այլ ձևաչափերով: Դարձեք անդամ և մենք ոչ միայն միասին կգործենք, այլև՝ արտահերթ համագումարով կձևավորենք Կազմակերպության խորհուրդը և այլ մարմիններ:

«Արցախ միության» առաքելությունն է Հայաստանում և ամբողջ աշխարհում պաշտպանել Արցախի բռնի տեղահանված ժողովրդի հավաքական շահերը, իրավունքներն ու արժանապատվությունը, հետամուտ լինել նրա հանդեպ միջազգային արդարությանը և ի վերջո նպաստել նախնյաց Հայրենիք նրա հավաքական վերադարձին՝ այնտեղ ինքնորոշված, խաղաղ, արդար, արժանապատիվ ու անվտանգ կյանքի համար՝ զերծ նոր ցեղասպանության վտանգից։

Հետևեք մեզ սոցիալական ցանցերում՝ տեղեկացված ու ներգրավված լինելու համար:

Ամեն մի գործողություն, անկախ չափից, կարող է դրական փոփոխություններ բերել:

Միասին պաշտպանե՛նք Արցախի ցեղասպանված ժողովրդի իրավունքները, անվտանգ վերադարձն ու արժանապատիվ ապագան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031