Լրահոս
Օրվա լրահոսը

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կոչ է արել ահաբեկչական ճանաչել և ԵՄ երկրներում արգելել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպությունը

Ապրիլ 03,2024 18:09

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կոչ է արել ահաբեկչական ճանաչել և ԵՄ երկրներում արգելել թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպությունը (այժմ արգելված է միայն Ֆրանսիայում):

Ինստիտուտում կարծում են, որ «Գորշ գայլերը»՝ որպես Թուրքիայի պանթուրքիստական ծրագրերի կրող, սպառնալիք է ծայրահեղական գաղափարախոսության պատճառով:

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Բելգիա, Լիմբուրգ. Կիրակի երեկոյան ականատես եղանք տագնապալի վեճերի սիրիա-քրդական ծագում ունեցող անձանց և թուրքական համայնքի անդամների միջև:

Այս բախումների հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ է ստացել մեկ մարդ, հինգ հոգի էլ ստացել են թեթև վնասվածքներ…

Ցավալի է, որ հարձակում գործած անձինք նույնիսկ օգտագործել են «գայլի ողջույնը»՝ թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղ աջ կիսառազմական կազմակերպության խորհրդանիշը և ժեստը:

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը խստորեն դատապարտում է Բելգիայում էթնիկ քուրդ փոքրամասնության դեմ սանձազերծված բռնության տագնապալի ցիկլը։

Մենք շեշտում ենք այս հարցի սրությունը՝ հասկանալով, որ երկրի ներսում միջէթնիկական վտանգավոր լարվածություն առաջացնելու ներուժ ունի այն։

Նման ագրեսիայի գործողությունները ոչ միայն անմիջական վտանգ են ներկայացնում քուրդ անհատների անվտանգության և բարեկեցության համար, այլև խաթարում են հավասարության, բազմազանության և խաղաղ գոյակցության հիմնարար սկզբունքները, որոնք էական են ներդաշնակ հասարակության համար»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930