Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք այս քաղաքի հետ կապված էմոցիա ունենք, ուզում ենք ապրել այս քաղաքում. Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար

Ապրիլ 03,2024 21:21

«Ես համոզված եմ, որ վարչապետին, քաղաքապետին խաբել են: Այս մարդիկ ունակ չեն: Այդ մարդը՝ Ժիրայր Վարդանյանը, որը ծառերի փոխարինման անհրաժեշտության թուղթը տվել է, տարբեր քրեական վարույթներով անցնում է, նրա գիտական վարկանիշը զրո է »,- այսօր Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց ծառահատումների դեմ հավաքված քաղաքացիների բողոքի ցույցի ժամանակ լրագրողներին ասաց Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, որը «Էկոցիդ, փրկենք Երևանի ծառերը» բնապահպանական շարժման հիմնադիրներից է:

«Էդ մարդը կարող է լավ չի հասկանում, շուտվանից չի աշխատում ու կոտորում են այս քաղաքը, ինձ պետք չէ, որեւէ մեկին նեղացնել, բայց այս քաղաքի հետ կապված էմոցիա ունենք, ուզում ենք ապրել այս քաղաքում: Այս քաղաքում ոչ մեկը մեզ թշնամի չէ, մեզ պետք է միայն, որ ծառերը չկտրեն, ձեզ սխալ են ասել: Թումանյանի վրայի կտրված ծառերի 90 տոկոսը առողջ ծառեր են: Խոսնակը մեկ էլ մի փտած ծառի նկար է դնում, մեզ հիմարի տե՞ղ են դնում, ո՞ւմ են ապուշի տեղ դնում».- շարունակեց Մնացականյանը:

Նա նկատեց, որ քաղաքապետարանը իրենց բողոքին արձագանքելով, կանգնեցրել է Մելիք-Ադամյան եւ Ալեք Մանուկյան փողոցների ծառերի փոխարինման աշխատանքները. «Մենք կկազմենք կազմկոմիտե, կկապնվենք քաղաքապետարանի հետ, կշարժվենք առաջ: Կազմկոմիտեն կորոշի՝ ինչ անել ու կդիմենք գիտնականներին: Կուսումնասիրենք հատված ծառերը, կգնենք սարք, որը Երեւանում չկա, դա ՄՌՏ-ի նման սարք է, կուսումնասիրենք, որ ոչ թե մի մարդ լուրջ դեմքով գա ու կտտացնի ծառին, ասի՝ որդ կա… Իհարկե, մենք հասկանում ենք՝ թեղին ամենալավը չէ, բայց թեղին մեր պատմության մասն է: Մոսկովյանի, Կասկադի ծառերը մեր պատմությունն են, չէր կարելի»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930