Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք նահանջելու տեղ չունենք»․ «Գոյ» թատրոնի դիմաց նստացույց է. «Ա1+»

Ապրիլ 04,2024 22:44

«Ա1+». «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմն անժամկետ նստացույց է սկսել հենց թատրոնի մուտքի առջեւ։

«Այսօր «Գոյ» թատրոնը գոյամարտի մեջ է։ Ուզում եմ այս մարդկանց ականջին հասու դարձնել, որ, եթե մի երկու թատրոն փակեցին, մարսեցին, ապա սա այդպես չի լինելու՝ «Գոյ»-ը նրանց կոկորդին ոսկոր է լինելու։։ Մենք գնալու ենք մինչեւ վերջ։ Սունդուկյանի, այսպես ասած, կառավարությունը չի հասկանում, որ իշխանությունը ժամանակավոր է, մշակույթն է մնայուն»,- ասում է դերասան Լեւոն Հարությունյանը։

Նա նշեց, որ որ այս խնդիրը «վաղը կարող է չոքել այլ թատրոնների դռների առջեւ», ուստի իրեն անհասկանալի է, թե ինչու այսօր իրենց կողքին չեն մյուս թատրոնների դերասանները։

Դերասան Արթուր Սահակյանն էլ նշեց, որ իրենք չեն նահանջելու․

«Մենք նահանջելու տեղ չունենք։ Մեր տունը մեր ձեռքից տանում են, իսկ մենք դա թույլ չենք տա։  Այս թատրոնն աշխատել է ու աշխատելու է»,- ասաց  նա։

Հիշեցնենք, որ «Գոյ» թատրոնի դիմաց երեկ՝ ապրիլի 3-ին,  դերասանները անժամկետ նստացույց են սկսել և բողոքում են «Գոյ» թատրոնը  Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միացնելու նախարարության որոշման դեմ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930