Լրահոս
Օրվա լրահոսը

Ռաֆայել Ներսիսյանը և Էրիկ Առստամյանը հաղթանակով են մեկնարկել Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում

Ապրիլ 08,2024 17:56

Հայ երիտասարդ բռնցքամարտիկները շարունակում են ելույթները Խորվաթիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում:

Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակով են մեկնարկել 63,5 կգ քաշային Ռաֆայել Ներսիսյանը և 57 կգ քաշային Էրիկ Առստամյանը:

Հայ բռնցքամարտիկներից մեկնարկում պարտություն են կրել Լևոն Վարդանյանը (48 կգ), Արթուր Ավետիքյանը (54 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Արգիշտի Հակոբյանը (67 կգ), Նորայր Հակոբյանը (86 կգ), Արմեն Պողոսյանը (80 կգ), Հեղինե Պետրոսյանը (48 կգ) և Լիլիթ Ասատրյանը (60 կգ):

Եվրոպայի երիտասարդների առաջնությունում հայ բռնցքամարտիկներից այսօր ռինգ դուրս կգա պատանիների աշխարհի առաջնության հաղթող Ալբերտ Հարությունյանը (75 կգ)։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930