Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախում ծնված երազանքս իրականություն եմ դարձնելու Հայաստանում». «Ա1+»

Ապրիլ 16,2024 16:07

«Ա1+». Արցախցի Մարիան 15 տարեկանից զբաղվում է մոմագործությամբ։

«Mommaryy»՝ Մարիայի ապրանքանիշի անվանումն է, պատրաստում է անվանական, բուրավետ մոմեր, տարոսիկներ։ Աշխատանքը հիմնականում ձեռագործ է։ Ամենապահանջված «Պապիկ-տատիկ» մոմը պատրաստելու համար կաղապարն ինքն է պատրաստել Երևանում։

«Արցախում արդեն բավականին ճանաչված էր իմ բրենդը։ Նույնիսկ խանութ բացելու համար անհրաժեշտ տարածք էի նախատեսել։ Այստեղ ստիպված եղա զրոյից սկսել։ Մասնակցում եմ տարբեր ցուցահանդեսների, տոնավաճառների, ուսումնասիրում եմ մարկետինգը, ՍՄՄ, ինչը մեծապես օգնում է բիզնեսն առաջ տանելու համար։ Դժվարությունները փորձում եմ հաղթահարել, եթե ունեմ նպատակ՝ ճանաչում ձեռք բերելու և հետագայում նաև խանութ բացելու համար։ Արցախում դա իմ ամենամեծ նպատակն էր ու այստեղ ես դա իրականություն եմ դարձնելու»,- ասում է Մարիան։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930