Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա դեռ հարց է՝ նման դեպք եղել է, թե՞ ոչ»․ Երեւանի ոստիկանապետը Սամվել Վարդանյանի ծեծի մասին

Ապրիլ 18,2024 14:04

«Ծառայողական քննություն է նշանակված։ Արդյունքները կհրապարակվեն, պարզ կլինի՝ իրականություն է դա, թե՞ ոչ»,- կառավարության շենքի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՆԳՆ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Սեւան Քոչարյանը՝ անդրադառնալով դիմակավորված անձանց կողմից Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու դեպքին։

Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի եւ Սամվել Վարդանյանի միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո Սամվել Վարդանյանը ձերբակալվել էր, իսկ երեկ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել տնային կալանքը եւ 7 մլն դրամ գրավը: Սամվել Վարդանյանը մեղադրվում է Հակոբ Ասլանյանին երթուղայինում վիրավորելու համար:

Սամվել Վարդանյանի փաստաբանները նրան ծեծի ենթարկելու դեպքն աննախադեպ են որակում։

Սեւան Քոչարյան, ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս է ոստիկանների վերահսկողության տակ գտնված անձը ծեծի ենթարկվել, ասաց․ «Դե դա դեռ հարց է, իսկ իմ կարծիքով՝ նման դեպք չէր կարող տեղի ունենալ»։

Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը երեկ հրապարակել էր լուսանկար. «Սամվել Վարդանյանի տաբատին` ծնկների հատվածը կանաչ խոտի հետքերն են, որոնք մինչև ՁՊՎ ուղևորվելը չեն եղել: Դրանք` խոշտանգման ժամանակ Սամվելին չոքացնելու արդյունքում են առաջացել: Լուսանկարը ներկայացվել է նաև դատարանին»:

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Պարզվում է, որ Երևանի ոստիկանպետ կոչվածը նույնիսկ նիկոլից ավելի դեմագոգ է – անհավանական է, բայց փաստ։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930