Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտական եղբայրության» անդամներին բերման են ենթարկել․ միաբանությունից հայտնում են՝ տարածվող տեղեկությունը կեղծ է

Ապրիլ 21,2024 23:08

«Մարտական եղբայրության» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք

«Մարտական եղբայրություն» միաբանության անդամները Տավուշում են:
Բագրատաշեն տանող ճանապարհին բախումներ սկսվեցին այն բանից հետո, երբ երկրապահներից ոմն Յուրա (Տավուշի ԵԿՄ տարածքային ստորաբաժման պատասխանատու Յուրա Հարությունյան), մեքենան վարել է ճանապարհը փակած ժողովրդի վրա:

Իշխանամերձ լրատվամիջոցները տարածում են լուրեր, իբր «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներն են Բագրատաշենի ճանապարհին հարձակվել Երկրապահ կամավորական միության մեքենայի վրա և վնասել այն։

Տարածվող տեղեկությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։

Տեսանյութից վերցված նկարներում կարող եք հստակ տեսնել, որ ԵԿՄ տարբերանշանով մեքենայից մի երիտասարդ է դուրս գալիս և ցատկում ամբոխի մեջ` հրահրելով ծեծկռտուք։

Երկրապահ կամավորական միության Տավուշի մարզային ղեկավար ներկայացող ոմն Յուրայի հրահանգով մեքենան քշվել էր ցուցարարների վրա և հանդիպել տրամաբանական դիմադրության։

Ցավալի է, որ ապազգային իշխանության հրահանգով ժողովրդի դեմ գործողությունների է դիմում Երկրի պաշտպանության համար ստեղծված կառույցը։

Հայաստանը ազատագրվելու է ապազգային տարրերից, և նրանց ծառայած ուժերն ու անհատները պատասխան են տալու իրենց քայլերի համար։

«Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Մասիս Շիրոյանին, Արման Պետրոսյանին, Գոռ Ասատրյանին, Հենրիկ Մկրտչյանին, Արամայիս Աղաբեկյանին ոստիկանները բերման են ենթարկել Նոյեմբերյանի ոստիկանության բաժանմունք:
Իշխանությունը շարունակում է «ամեն գնով» խաղաղության հասնելու իր զազրելի ծրագիրը։

«Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Հրանտ Տեր-Աբրահամյանին և Հովսեփ Ղազարյանին ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին Իջևանի ոստիկանության բաժանմունք:
Հետապնդումներով և ճնշումներով մեզ չեք կարող կանգնեցնել։
Մեր պայքարը միևնույն է հաջողելու է։

Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին ստացված ահազանգի տվյալներով` ձերբակալվել են «Մարտական եղբայրություն» միաբանության անդամները: ‼️
Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբը՝ մարզային ստորաբաժանման ղեկավարի գլխավորությամբ, այս պահին գտնվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930