Լրահոս
Օրվա լրահոսը

Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը

Մայիս 24,2024 15:24

Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։ Այս մասին տեղեկացնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Իմ կարծիքով՝ այս գործի ամենամեծ իրավական աբսուրդն այն է, թե դուք ի՞նչ գործ ունեք Ասկերանի գույքի հետ։ Ես սա համարում եմ պարզապես դիակապտություն։ Այս քաղաքական հետապնդման նվազագույն խնդիրն այս իշխանությունները լուծեցին այն առումով, որ մայիսի 26-ի հանրահավաքին Հայկ Շամիրյանը չի մասնակցի։ Այս խայտառակ հետապնդումը սկսվեց այն բանից հետո, երբ Հայկ Շամիրյանն ակտիվ մասնակցում էր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք,  որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում քննվում էր Արցախի Հանրապետության Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի վերաբերյալ կալանքի միջնորդության քննությունը։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը երեկ ուշ երեկոյան հայտնել էր, որ բնակարանի խուզարկությունից հետո Ասկերանի քաղաքապետը ձերբակալվել է։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031