Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել զորամասերի տարածքում, ուսումնասիրել սոցիալ-կենցաղային պայմանները

Մայիս 25,2024 17:25

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում աշխատակազմի ուղեկցությամբ այցելել է զորամասեր և մարտական դիրքեր։

Այցի ընթացքում Պաշտպանը հանդիպումներ է ունեցել սպայակազմի հետ, քննարկել զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքներին վերաբերելի հարցեր, այդ թվում՝ կապված սոցիալական ապահովության, ծառայության գրավչության բարձրացման, ատեստավորման գործընթացի, բնակարանային ապահովության և մի շարք այլ հարցերի հետ։

Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել զորամասերի տարածքում, ուսումնասիրել սոցիալ-կենցաղային պայմանները, մասնավորապես՝ բուժծառայության վիճակը, դեղորայքի առկայությունը, պահման պայմանները, մատուցվող սննդի որակը, կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի վերաբերյալ հարցերը և այլն։

Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է նաև մոդուլային տիպի զորամասերից մեկը, շրջել և տեղում ծանոթացել մոդուլային կացարաններին ու կենցաղային պայմաններին։

Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտել է, որ զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իր աշխատանքի կարևոր ուղղություններից են։

Ոլորտում առկա խնդիրները պարբերաբար ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում և ըստ իրավասու գերատեսչությունների` ներկայացվում խնդիրների լուծման առաջարկներ։

Անահիտ Մանասյանը գնահատում է Պաշտպանության նախարարության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում լուծվում են զինծառայողների կողմից բարձրացված` մարդու իրավունքներին վերաբերելի մի շարք հարցեր։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031