Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՅԴ-ն ամեն գնով քաջալերում է այն շարժումները, որոնք անկեղծորեն հայրենիքի շահից ելնելով՝ փորձում են այս իշխանություններին հեռացնել»․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

Մայիս 25,2024 21:26

«Մեզ համար Արցախի հարցը միայն փակված չէ, այլ վերջին չակերտավոր պատերազմը պարզապես ճակատամարտի կորուստ էր, և մենք ամեն գնով պաշտպանելու ենք Արցախի իրավունքները»,- Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Նա վստահեցրեց՝ Դաշնակցության համար հուսահատությունը ոչ մի ձևով ընդունելի երևույթ չէ․ «Բնական է, որ ապրում ենք այնպիսի ճակատագրական օրեր՝ մեր ամենասև օրերը պիտի արձանագրենք, բայց մենք կասկած չունենք, որ հաղթելու ենք, ինչպես մենք հստակորեն հաղթելու ենք այն ահավոր պայքարում, որը տեղի է ունենում ՀՀ-ի մեջ ազգային արժեքների դեմ, մեր դավանած դատի դեմ»։

Նա ասաց՝ Արցախի դեպքում հստակ է իրենց պահանջը՝ վերադարձի իրավունք, միջազգային երաշխիքներ, միջանկյալ կարգավիճակ՝ մինչև ճշտվի վերջնական կարգավիճակը․ «Սա իրականությունն է, որի համար ամեն գնով պետք է պայքարել»։

Այնուհետև լրագրողների հետ ճեպազրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն ասաց․ «Այսօրվա տվյալներով՝ լուծում գտնելու միակ ձևը այս իշխանության անմիջական հեռացումն է։ ՀՅԴ-ն ամեն գնով քաջալերում է այն շարժումները, որոնք անկեղծորեն հայրենիքի շահից ելնելով՝ փորձում են այս իշխանություններին հեռացնել ու ստեղծել այնպիսի համակարգ ՀՀ-ում, ուր տիրի համերաշխություն, ազգային մոտեցումներ, հարգանք ազգային արժեքների, եկեղեցու, բանակի նկատմամբ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031