Լրահոս
Օրվա լրահոսը

Որեւէ բռնություն կամ սպառնալիք չի կարող մեզ հետ պահել Սրբազան պայքարից. Գառնիկ Դանիելյան

Մայիս 26,2024 15:55

«Հայրենիքի պաշտպանությունը բնակլիմայական պայմանների հետ կապ չունի, մենք էլ ունենք մեր գործը, մեր անելիքը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ բոլորին կոչ անելով միանալ հավաքին: «Այն գործողությունները, որ իրականացնում է Փաշինյանը, սկուտեղի վրա Տավուշ աշխարհի մատուցումն է ադրբեջանցիներին»,-հավելեց Գառնիկ Դանիելյանը:

Նրա ձեւակերպմամբ, Փաշինյանն այս օրերին բազմաթիվ հրահանգներ է ստացել Ադրբեջանի իշխանություններից, ինչի մասին են վկայում ձերբակալություններն ու ապօրինությունները վերջին օրերին: «Հրահանգ է իջեցվել օկուպացիոն ռեժիմին, որպեսզի բիրտ ուժի կիրառմամբ համաժողովրդական շարժումը կասեցնեն, բայց մեր ոգին անկոտրում է, գիտենք՝ ինչի համար ենք պայքարում… Որեւէ բռնություն կամ սպառնալիք չի կարող մեզ հետ պահել սրբազան պայքարից»,-ասաց նա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031