Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշինգթոնը կշարունակի աշխատել Երևանի և Բաքվի հարաբերություններում վճռական արդյունքի հասնելու ուղղությամբ. Վեդանտ Պատել

Հուլիս 30,2024 09:47 Share

Ե՛վ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, և՛ ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն շարունակում են խորապես ներգրավված լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։

Վաշինգթոնը կշարունակի աշխատել Երևանի և Բաքվի հարաբերություններում վճռական արդյունքի հասնելու ուղղությամբ, ասել է Պատելն՝ առանց որևէ ժամանակացույց հստակեցնելու. «Ես չեմ պատրաստվում դրա վրա ժամանակացույց դնել։ Իհարկե, սա մի հարց է, որում և՛ պետքարտուղարը, և՛ համակարգող Բոնոն շարունակում են խորապես ներգրավված լինել։ Ես չունեմ հատուկ թարմացումներ։ Սակայն սա մի հարց է, որի ուղղությամբ մենք շարունակելու ենք աշխատել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել