Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳ նախարարը պատվոգրեր է հանձնել «Շանթ» հեռուստաընկերության տնօրինությանն ու «Կախվածություն» հեռուստասերիալի անձնակազմին

Օգոստոս 08,2024 12:06 Share

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն օգոստոսի 7-ին ընդունել է «Շանթ» հեռուստաընկերության տնօրինությանը և «Կախվածություն» հեռուստասերիալի անձնակազմին։

Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել «Շանթ» հեռուստաընկերության տնօրինությանը՝ նախագիծը համատեղ ջանքերով կյանքի կոչելու և արդյունավետ համագործակցության համար։

Բազմասերիանոց դրամայի ստեղծման աշխատանքներում «Շանթ» հեռուստաընկերությունն ակտիվորեն համագործակցել է ՆԳ նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ. տեղի են ունեցել հանդիպումներ, քննարկումներ, ներկայացվել են իրական պատմություններ, որոնք ներառվել են հեռուստանախագծում:

Հեռուստասերիալը եթեր է հեռարձակվել 2023 թ. նոյեմբերի 16-ից և միտված էր պայքարելու թմրամոլության դեմ և գեղարվեստական ձևաչափով ներկայացնելու, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն ու օգտագործումը:

«Շանթ» հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Արթուր Եզեկյանը շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարարին՝ սերտ համագործակցության համար։

ՆԳ նախարարի կողմից պատվոգրերով պարգևատրվել են «Շանթ» հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Արթուր Եզեկյանը, պրոդյուսերներ Հարություն Մովսեսյանը, Դավիթ Գալոյանը, սցենարիստներ Անի Մաղաքյանն ու Արման Մարտիրոսյանը, ռեժիսոր Ռաֆիկ Հովհաննիսյանը, դերասաններ Նելլի Խերանյանը, Մխիթար Ավետիսյանը, Մերի Քոչարյանը, Սամվել Մալոյանը, Հրանտ Հովսեփյանը և Բորիս Մելքոնյանը։
Քննարկվել են ՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և հետագա համագործակցության վերաբերյալ հարցեր։

Հայաստանի Հանրապետություն ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031