Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 1-ից անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը կսահմանվի 12%` նախկին 10%-ի փոխարեն

Օգոստոս 08,2024 14:36 Share

Սեպտեմբերի 1-ից կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից օգտվող քաղաքացիներին հնարավորություն կտրվի ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար։

Ըստ այդմ, անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը կսահմանվի 12%`նախկին 10%-ի փոխարեն, իսկ հետվճարի առավելագույն չափը՝ 6000 դրամ՝ նախկին 5000 դրամի փոխարեն։

Միաժամանակ, ըստ փոփոխությունների՝ կոմունալ ծառայությունների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման ծառայություններ) դիմաց վճարումներից հետվճար չի հաշվարկվի։ Այսինքն, արդեն սեպտեմբեր ամսին կատարված անկանխիկ գնումների նկատմամբ կկիրառվի 12%, բայց ոչ ավելի 6000 դրամը, որը կվճարվի հոկտեմբերին, իսկ կոմունալ ծախսերից հետվճար չի հաշվարկվի։

Հիշեցնենք, որ անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 12% հետվճարի ծրագրից կարող են օգտվել բոլոր կենսաթոշակառուներն ու նպաստառուները՝ անկախ նրանից, թե որ բանկերից են ստանում իրենց գումարը։

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Այս դեպքում թոշակառուները կտուժեն, քանի որ մի քանի ամսից ձմեռ է գալու և ջեռուցման մեծ գումարների վճարումներից հետվճարներ չեն լինի։ Սրանով Լֆիկի սիթիների և Գռզոյի օբյեկտների
    առևտուրը կավելացնեն։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031