Լրահոս
«Փառքի թակարդը»
Օրվա լրահոսը

Եկեղեցին փաստացի այն եզակի ազգային կառույցն է, որը մշտապես կենդանի է պահում Արցախի խնդիրն ու արցախցիների իրավունքների հարցերը. Վահե Հովհաննիսյան

Օգոստոս 21,2024 21:45 Share

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է։ Սա առիթ է ոչ միայն շնորհավորելու, այլև նորից ընդգծելու այն կարևորագույն դերը, որ Հայ Առաքելական եկեղեցին ստանձնել է վերջին բարդ շրջանում։ Կազմաքանդված հասարակական ինստիտուտների, խեղված քաղաքացիական հասարակության ու անառողջ քաղաքական դաշտի պայմաններում Եկեղեցին մնացել է միակ կենսունակ ինստիտուտը, որը համառորեն կառչած է Հայաստանի պետական անվտանգության պահպանմանը և արձագանքում է երկրի կարևորագույն խնդիրներին։

Եկեղեցին փաստացի այն եզակի ազգային կառույցն է, որը մշտապես կենդանի է պահում Արցախի խնդիրն ու արցախցիների իրավունքների հարցերը։ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները չեն թաքնվում իրենց ապահով ծառայության հետևում, այլ ակտիվորեն մասնակցում են քաղաքացիական կյանքին։

Բազմաթիվ հոգևորականներ հայկական աշխարհով մեկ անուրանալի ծառայություն են իրականացնում փոխարինելով երբեմն հոգեբաններին, իրավապաշտպաններին և այլոց, օգնելով պահպանել մարդկային կարևորագույն արժեքները, հայրենիքի հետ կապը, ապագայի հանդեպ հավատը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել