Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՊԿ-ն ամեն ինչ անում է դրա համար»․ Ալեն Սիմոնյանը՝ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին

Սեպտեմբեր 09,2024 12:34 Share

«ՀԱՊԿ-ն ամեն ինչ անում է դրա համար»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավոր որոշման մասին հարցին։ Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ Հայաստանը մի օր նման որոշում կկայացնի։

Անդրադառնալով ռուսական կողմից հնչող հայտարարություններին, թե ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի ժողովրդի շահերից չի բխում, ԱԺ նախագահն ասաց. «Կարծում եմ, Հայաստանի հետ սպառնալիքների լեզվով խոսելը շատ սխալ տրամաբանություն է»։

Ալեն Սիմոնյանը պնդում է, որ Հայաստանում հակառուսական արշավ չի եղել․ «Եթե ես հարձակվեմ ձեր վրա ու դուք ինձ դիմադրեք, դա կլինի՞ հակաալենյան արշա՞վ»։

Ի դեպ, Ալեն Սիմոնյանը գտնում է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ կապված Հայաստանին պատասխանելու բան ունեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30