Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ նյարդերի վրա է ազդել Գյումրիում գտնվող Լուկաշինի արձանը

Սեպտեմբեր 09,2024 19:20 Share

Գյումրիի Պռոշյան փողոցում գտնվող հայ խորհրդային կուսակցական և պետական գործիչ, Ժողկոմխորհի նախագահ Սարգիս Լուկաշինի (Սրապիոնյանի) արձանը, որը տեղական նշանակության հուշարձան է, դեռ օգոստոսին անհայտ անձի կողմից տեղաշարժվել էր։ Արձանը վերցրել ու տեղադրել էին 10 մետր հեռավորության վրա, բարեբախտաբար չէին վնասել։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմամշակութային և մշակույթի հուշարձանների պաշտպանության վարչության համակարգման բաժնի ավագ մասնագետներից մեկը դիմելով էր ոստիկանություն՝ ոստիկանության ծառայողների միջնորդությամբ հուշարձանը իր նախկին տեղում տեղադրելու խնդրանքով։

Ոստիկանության աշխատակիցները պարզել էին,  որ արձանի ապամոնտաժումը կատարել է Էջմիածին քաղաքի բնակիչ՝ Է․Ս-ն, որը «Սախկալյան և ընկերներ» ՍՊԸ տնօրենն է։

Նա ոստիկանությանը տված իր բացատրության մեջ հայտնել է, որ շուրջբոլորը կատարված շինարարական աշխատանքների և բեռնատար ավտոմեքենաների անցուդարձի հետևանքով արձանը կիսով չափ կողաշրջվել էր,  արձանի նախկին տեղում էլ՝ գետնի տակ, առկա է եղել դիտահոր, ինչի համար Լուկաշինի արձանը վերամբարձ կռունկով տեղափոխվել է մոտ 15 մետր այն կողմ։

Նա նաև նշել է, որ այս ամենը կատարելիս՝ չի ունեցել համապատասխան թույլտվություն, հետևաբար և  Գյումրիի համայնքապետարանի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Սեպտեմբերի 4-ին ՀՈԲ տեսուչներից մեկը ներկայացրել է հանցագործության մասին ՀՀ քր. օր. 301 հոդվածով նախատեսված հաղորդում՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30