Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում Սրբազան շարժման հրավիրած հանդիպման ժամանակ անդրադարձավ բուհերից տասնյակ դասախոսների դուրս մղելու որոշմանը։
«Այսօր մենք գործ ունենք լիարժեք ապօրինության, անբարոյականության, անարդարության հետ։ Այս մարդիկ մի բանի համար այսօր իրավունք չեն ստանում մտնել համալսարան, որովհետեւ իրենք սիրում են իրենց հայրենիքը, չեն հրաժարվել Արցախից։ Մենք շարունակելու ենք խոսել Արցախի մասին, Արցախի ինքնորոշման հարցը, Արցախի խնդիրը շարունակելու է մնալ մեր օրակարգում։ Դա լինի լսարանում, թե լսարանից դուրս, մեկ է, մենք միշտ մեր ընկերների, ուսանողների հետ խոսելու ենք Արցախի մասին։ Արցախը միշտ մնալու է հայկական, ինչքան էլ վարչապետի, Ազգային ժողովի նախագահի պաշտոնները զբաղեցնողները դա չուզեն։ Արցախը կա, Արցախը լինելու է հայկական, ինչքան ուզում եք մեզ հեռացնեք համալսարանից, մեկ է, ոչինչ չի փոխվելու դրանով»,- նշեց Ակոպյանը։
Նա ասաց, որ մրցավազք է սկսվել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի եւ Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի միջեւ։ «Այս մարդիկ կարծես մրցակցության մեջ են մտել, թե ով ավելի շատ անարդարացի, ապօրինի կգտնվի։ Եվ այս պահին մեզ համար դժվար է գնահատել, թե այս մարդկանցից ով է ավելի ապօրինի գործում»,- հավելեց Ակոպյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































