«Այսօր խորհրդարանում խորհրդարանի նախագահի աթոռը զավթած անձը, ով հայտնի է քաղաքացիների նկատմամբ ունեցած թքելու հատուկ վերաբերմունքով եւ մնացած այլ բարոյականության հետ որեւէ աղերս չունեցող հատկություններով, խոսել է Արցախի մասին, գոյության մասին։ Ինչ մտքից եկել է, ասել է։ Հավանաբար այս վերջին օրերին արցախյան տրամադրությունը շատ ծանր է ազդել իր եւ իրենց տերերի վրա, եւ հատուկ հրահանգ են սկսել հարձակումներ սկսել»,- այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հանդիպման ժամանակ ասաց Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին։
«Մեզ համար ակնհայտ է լինում, որ որքան ժամանակները լավանում են, այնքան այս մարդկանց ցինզիմը, եւ ես կարծում եմ՝ վախից դրդված ցինզիմը եւ լկտիության գերադրական աստիճանն արտահայտվում են։ Եվ դա լավ է, լավ է ինքնաարտահայտվելու իմաստով»,- ասաց նա։
Բագրատ սրբազանն անդրադարձավ նաեւ բուհերից դասախոսներին հեռացնելու հարցին։ «Համալսարանի դասախոսներից մի քանիսին հեռացրեցին համալսարանի զուտ նրա համար, որ իրենք համարձակվել են ձայն բարձրացնել ու ասել, որ այս ամենը սխալ է։ Մենք կոչված ենք լիովին աջակցելու նրանց, որովհետեւ իրենք այս պայքարի առաջամարտիկներն են»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































