Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզապես չէր կարող իշխանությունը, որը պարտության հիմնական պատասխանատուն ու մեղավորն է, հենց իր բացթողումներն ու թերացումները բացահայտի. «Փաստ»

Հոկտեմբեր 10,2024 11:06 Share

Հայաստանում առնվազն վերջին վեց տարում օրինաչափություն է ձևավորվել, երբ ամենակարևորն ինչ-որ գործընթաց ցույց տալն է, այլ ոչ թե խնդիր լուծելը։ Այսինքն, ուղղակի ներկայացվում է ցանկալին իրականության փոխարեն։ Ու այդպես մարդիկ խաբվում են՝ տպավորություն ստանալով, թե երկրում իրավիճակ է փոխվում։ Արդյունքում շատ մարդիկ հավատում են, թե ժողովրդից «թալանվածը» հետ է վերադարձվում նույն ժողովրդին, սակայն այդ մարդկանց սոցիալական վիճակն այդպես էլ չի բարելավվում, ու եթե ինչ-որ գումարներ էլ առգրավվել են, ապա դրանք հասարակ մարդկանց չեն հասնում, մինչդեռ իշխանավորները շռայլորեն ծախսում են պետբյուջեի միջոցները։ Միևնույն ժամանակ, իշխանությունները փորձում են ցույց տալ, թե շատ լուրջ գործ են կատարում անվտանգության տեսանկյունից հետևություններ անելու առումով, բայց այդ քայլերը միայն իրենց քաղաքական նպատակներին են ծառայեցնում, իսկ իրենց կազմած զեկույցներն այդպես էլ արդյունք չեն տալիս, միայն դրա շոուի մասն է երևում, ուրիշ ոչինչ։

Ժամանակին Ապրիլյան պատերազմի մասով Փաշինյանն ու իր թիմը մեծ աղմուկ էին բարձրացրել, թե հանգամանքների քննություն են իրականացնելու, իսկ հանձնաժողովի զեկույցը մի կողմից՝ մեծ բացահայտումների արդյունք է տալու, մյուս կողմից էլ՝ նպաստելու է երկրի անվտանգության ամրապնդմանը։

Չնայած իշխանականները խոստանում էին էական բացահայտումներ, բայց այդպես էլ ոչ մի բացահայտում չեղավ։ Ու անգամ Փաշինյանի կառավարությունում ռազմական ոլորտում բարձր պաշտոններ ստանձնած անձինք են խոստովանում, որ հանձնաժողովի գործունեությունը ընդամենը ժամանակի վատնում էր։ Բայց դա չխանգարեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո արդեն նոր քննիչ հանձնաժողով ձևավորեին՝ նույնիսկ այն պայմաններում, երբ ընդդիմությունը դրա աշխատանքներին չի մասնակցում։ Եվ պատահական չէ, որ շատ մասնագետներ, քաղաքական գործիքներ հայտարարում էին, որ ի սկզբանե պարզ էր, թե ինչ արդյունքներ էին արձանագրվելու դրա աշխատանքի արդյունքում. պարզապես չէր կարող նույն իշխանությունը, որը պարտության հիմնական պատասխանատուն ու մեղավորն է, հենց իր բացթողումներն ու թերացումները (սրանք՝ մեղմ ասած) բացահայտի։ Դա նման է նրան, որ չարաշահումներ թույլ տված պաշտոնյային հանձնարարվի բացահայտել իր չարաշահումները։

Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031