Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն առաջամարտիկի դեր է ստանձնել ցեղասպանությունների կանխարգելման, պատժի ու զոհերի հիշատակի հարցերը առաջ մղելու գործում․ Վահագն Խաչատուրյան

Դեկտեմբեր 12,2024 14:48 Share

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել և ողջույնի խոսքով է հանդես եկել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին:

«Ուրախ եմ ողջունել ձեզ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումին:

Մինչ 1948թ-ը, երբ Ռաֆայել Լեմկինը սահմանեց «ցեղասպանություն» եզրույթը, այս հանցանքն ուներ տարբեր անուններ, բայց չուներ ո՛չ պատժի միջազգային երաշխիքներ, ո՛չ էլ կանխարգելման իրավական գործիքներ:

Հայաստանի Հանրապետությունը, որպես Հայոց ցեղասպանության արհավիրքի միջով անցած ժողովրդի ժառանգների պետություն, իր անկախացումից և ՄԱԿ-ին անդամակցումից ի վեր առաջամարտիկի դեր է ստանձնել միջազգային բազմակողմ հարթակներում, ցեղասպանությունների կանխարգելման, պատժի ու զոհերի հիշատակի հարցերը առաջ մղելու գործում:

Շուրջ տաս տարվա ընթացքում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Գլոբալ ֆորումը մեկտեղել է քաղաքական առաջնորդների, ոլորտի խոշորագույն գիտնականների, քաղաքացիական հասարակության, զոհերի և վերապրածների շահերի պաշտպանների ձայները, տեսլականը, ահազանգն ու կոչը՝ «այլևս երբեք»-ի խոստումն անշրջելի իրողություն դարձնելու համար:

Վստահաբար կարող եմ ասել, որ միջազգային քաղաքականության և պատմության ամենակնճռոտ ու հրատապ խնդրի շուրջ քննարկումներն ու լուծումներ գտնելու այս նախաձեռնությունը կարող ենք կայացած ու հաջողված ձևաչափ համարել: Բայց ցավալիորեն, մարդկության դեմ ոճրագործությունները, ցեղասպանությունները և դրանց կրկնության վտանգն այսօր շարունակում է մնալ առավել քան այժմեական։

Գլոբալ անվտանգության ներկայիս խորացող ճգնաժամի պայմաններում 5-րդ գլոբալ ֆորումի բովանդակային ուղղվածությունն արդիական է և պահանջված: Գալիք երկու օրերի ընթացքում քննարկվելու են ցեղասպանության և մարդկության դեմ այլ հանցագործությունների կանխարգելման գործիքակազմը՝ հասկանալու դրա բացերը, և ինչու ոչ նաև ուժեղ կողմերը, սևեռելու մեր ուշադրությունն այն մեխանիզմների վրա, որոնք պետք է շարունակաբար հզորացնել: Ցեղասպանությունների կանխարգելումը, խաղաղ բնակչության պաշտպանությունը, միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքն ու անպատժելիության բացառումն առաջին հերթին պետությունների պատասխանատվությունն են:

Այսօր մեր պետության սկզբունքային դիրքորոշումը խաղաղության կառուցումն ու պահպանումն է՝ հիմնված իրավունքահեն լուծումների և արդարության միջազգային կայուն համակարգի վրա: Համակարգի, որն ի վիճակի է արձանագրել մարդու իրավունքների ոտնահարումը, ոճրագործությունների առաջնային նշանները ու համաչափ արձագանք տալ դրանց: Մենք վստահ ենք, որ վաղ կանխարգելումը միջազգային անվտանգության գործուն համակարգ ունենալու հիմնասյուներից մեկը պետք է լինի:

Համոզված եմ, որ երկօրյա ֆորումի ընթացքում մեր հյուրերն ու հայաստանյան մասնակիցները կկարողանան գործուն լուծումներ առաջարկել մարդու իրավունքների մեխանիզմների ամրապնդման, բազմակողմ մարմինների գործունեության, միջազգային դատական ատյանների կարևոր դերի, դրանց վճիռների իրականացմանն ուղղված քայլերի, քաղաքացիական հասարակության ու գիտական համայնքի ձայներն ավելի լսելի դարձնելու ուղղությամբ»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031