Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեռնային Ղարաբաղի դեպքում ՄԱԿ-ի 911 գործիքը արդյունավետ չի աշխատել»․ Զոհրաբ Մնացականյան

Դեկտեմբեր 12,2024 14:45 Share

«Ունենք բավարար գործիքներ ցեղասպանության կանխարգելման համար, բայց խնդիրն այն է, որ մենք ցեղասպանությանը վերաբերում ենք՝ որպես մարդու իրավունքներին առնչվող խնդրի։ Բայց ոչ, դա ծանր քաղաքական խնդիր է, որը պահանջում է ներառում՝ օգտագործելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այն բոլոր համակարգերը, որոնք կրում են պատասխանատվությունը ապահովելու անվտանգություն և խաղաղություն»,- «Ընդդեմ Ցեղասպանության Հանցագործության 5-րդ Գլոբալ Ֆորումի» ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նա կարևորեց ներառականությունը, որը կօգնի ցեղասպանությունները վաղ կանխորոշել ու կանխարգելել։ Ըստ նրա՝ ավելի լայն համախմբումը կստեղծի ցեղասպանությունների կանխարգելման ավելի լայն հնարավորություններ։

Հիշեցնելով այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, Զոհրաբ Մնացականյանը փաստեց՝ 2022-ի դեկտեմբերից մինչև 2023-ի սեպտեմբերի 19-ը մեծ թվով նախազգուշացումներ կային, որ այս ռեգիոնում ցեղասպանության իրականացման վտանգ կա․ «Լեռնային Ղարաբաղի դեպքում ՄԱԿ-ի 911 գործիքը արդյունավետ չի աշխատել։ Չեմ կարող ասել, որ 911-րդ հոդվածը որևէ կերպ գործել է, որը կարող էր օգտագործվել գլխավոր քարտուղարի կողմից ներկայացնելու ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներին ներկայացնելու այս իրավիճակը»։

Ամփոփելով խոսքը՝ Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ ցեղասպանությունների կանխարգելման հարցում փոքր պետությունները պետք է միասնական գործողություններով հանդես գան, խոսեն մեկ միասնական ձայնով։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031