Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոցքում, Չարենցավանում, Վարդենիսում և «Մեղրու սար» հատվածում ձյուն է տեղում, ճանապարհները կարող են լինել սառցակալած և վտանգավոր

Հունվար 06,2025 13:24 Share
Աջակցեք aravot.am-ին

ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

❄ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

❄ Աշոցքում, Չարենցավանում, Վարդենիսում և «Մեղրու սար» հատվածում ձյուն է տեղում, ճանապարհները կարող են լինել սառցակալած և վտանգավոր։

🌫 Ջերմուկում և Չիվա-Ելփին ավտոճանապարհին մառախուղ է, ինչը զգալիորեն նվազեցնում է տեսանելիությունը։

Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ողջ տարածքում շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն։

Ներքին գործերի նախարարությունը հորդորում է.

✔ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով,

✔ պահպանել երթևեկության կանոնները

✔ լինել առավել զգոն և ուշադիր։

ՆԳՆ Փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել