Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԽՄԿ-ն արձանագրե՞լ է Ռուբեն Վարդանյանի խոշտանգման փաստը․ Ըստ Զառա Ամատունու՝ Վարդանյանին այցելել են հացադուլ հայտարարելուց հետո

Մարտ 03,2025 15:57 Share

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն փետրվար ամսին տեսակցել է հայերին, որոնք պահվում են Ադրբեջանում։ Ռուբեն Վարդանյանի տեսակցությունը եղել է իր հացադուլի ժամանակ։ Միեւնույն ժամանակ, տեսակցության շրջանակներում եղել է նաեւ մեր մյուս պատվիրակը, որը բժիշկ է։ Տվյալ տեսակցության շրջանակներում եղել է բժշկական անձնակազմ, որը ապահովել է հացադուլի մեջ գտնվող անձի չեզոք զննությունը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Նա նշեց, որ իրենց արձանագրած մանրամասները չեն կիսում հանրության ու Բաքվի բանտերում գտնվող անձանց ընտանիքների, ինչպես նաեւ ՀՀ իշխանությունների հետ։

Հարցին, թե ԿԽՄԿ ներկայացուցիչներն արձանագրե՞լ են Ռուբեն Վարդանյանի խոշտանգման փաստը, Զառա Ամատունին պատասխանեց․ «Ցանկացած նկատառումներ, որոնք արվում են մեր տեսակցությունների ընթացքում կատարվում են անմիջապես մեր տեսածի հիման վրա։ Մենք ունենում ենք առանձնազրույցներ անձի հետ, ունենում ենք հնարավորություն ոչ միայն տեսակցելու, այլ նաեւ պտտվել ազատազրկման վայրով։ Ինչ վերաբերում է մեր կողմից տեսած եւ արձանագրած հարցերին, բնականաբար, արձանագրվում է ցանկացած բան, որը մենք տեսնում ենք։ Այդ տեսածը ամփոփվում եւ քննարկվում է իշխանությունների հետ, որոնք պատասխանատու են այս անձանց համար։ Ես չեմ կարող այս պահին մեկնաբանել ձեր ասածը»։

Նշենք, որ «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունն ու «Արցախ Միություն» ՀԿ-ներն այսօր բողոքի ցույց էին կազմակերպել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի մոտ՝ պահանջելով փրկել Ռուբեն Վարդանյանի կյանքը եւ պաշտպանել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին։ ՀԿ-ները ստորագրել են բաց նամակ՝ ուղղված ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին:

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31