Լրահոս
Օրվա լրահոսը

Գործադուլ՝ Գյումրիում․ ոտքի են կանգնել հագուստի տոնավաճառի առևտրականները

Մարտ 03,2025 20:03 Share

Այսօր Գյումրու 60 տաղավար ունեցող հագուստի տոնավաճառներից մեկի առևտրականները գործադուլ էին հայտարարել՝ բողոքելով հարկային նոր փոփոխությունների դեմ ու գալով Շիրակի մարզպետարան։

Նրանք նշում էին, որ միանում են մայրաքաղաքի իրենց գործընկերների բողոքին․ անհնար է օր օրի աղքատացող Գյումրիում շարունակել գործունեությունը, եթե շրջանառության հարկի 5 տոկոսի փոխարեն ստիպված են լինելու մուծել 10 տոկոս։

«Մենք չենք կարողանա գույքագրել ամեն մի ապրանք, դրանց մեջ մեծ թվով հին ապրանքներ կան, Գյումրին էն քաղաքն է, որտեղ առևտուր էլ չկա․ 15-20 տարվա մնացորդային ապրանք ունենք, դա ի՞նչ ձևի հայտարարագրենք։ Բացի դա, ապարանքը մենք առանց փաստաթղթի ենք ստանում, հիմա ինչ փաստաթուղթ ներկայացնենք, ո՞վ կտա մեզ փաստաթուղթ, Երևանից ենք ապրանքը բերում», -ասում էին բողոքավորները։

«Մեր ընտանիքները էս կոպեկների հույսին են, եթե էդ էլ տանք պետությանը, անուն հանենք, որ աշխատո՞ւմ ենք, էլ չարժե շարունակել գործունեությունը։ Մարդկանց գրպանը գումար չկա, առևտուրը շատ դժվարությամբ է լինում, Գյումրու ժողովուրդը շատ է աղքատացել, առևտուր չկա, մենք միայն հարկերի բարձրացում ենք տեսնում, խեղդում են մանր բիզնեսը»,- դժգոհեց մեկ այլ առևտրական։

Նրանց ընդունեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ Շիրակի մարզպետարանի դահլիճում։

Լսելով նրանց՝ Շիրակի մարզպետը զանգահարեց ՊԵԿ-ի նախագահին ու ֆինանսների փոխնախարարին, գործադուլավորներին փոխանցեց, որ կպայմանավորվի պատասխանատուների հետ, որպեսզի գան Գյումրի, հանդիպեն ու լսեն իրենց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31