Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ «շտապ օգնության» ծառայության աշխատակիցների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերին։
«Բռնության նկատմամբ մենք բոլորս զրո հանդուրժողականություն պետք է ունենանք՝ անկախ նրանից, թե հեղինակն ով է եւ ում նկատմամբ է դա կիրառվում։ Այս սիստեմատիկ դեպքերի հետ կապված առանձին քրեական գործերից բացի, կարծում ենք, որ շտապօգնության մեքենաների կահավորման հետ կապված փոփոխություններ եւս պետք է անենք։ Արդեն իսկ քննարկում ենք շտապ օգնության մեքենաների վրա տեսախցիկների տեղակայման հարցը, որպեսզի թե զիջման, թե այլ հարցերի հետ կապված ավելի ընդհանրական պատկեր ունենանք։ Բացի դրանից, պիտի նաեւ մասնագիտական հանրության հետ քննարկենք անձնակազմի ինքնապաշտպանական միջոցների հետ կապված հարցը՝ ինչպիսի՞ միջազգային փորձ կա, ի՞նչ միջոցներ կան, որ մենք դրանք եւս կարող ենք տրամադրել»,- ասաց նա։
Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ անկախ նրանից, պացիենտը գոհ է «շտապ օգնության» բրիգադի աշխատանքից, թե ոչ, պետք է բացառվի որեւէ մեկի նկատմամբ բռնության գործադրումը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային