Լրահոս
Օրվա լրահոսը

«Բռնապետները նույնանման կերպով են մտածում եւ գործում»․ Գայանե Աբրահամյան

Հունիս 03,2025 21:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Սահմռկեցուցիչ եւ դաժան էթնիկ զտում իրականացնել, այնուհետեւ հրապարակայնորեն հայտարարել, թե հայերը պարզապես վերաբնակեցվել են Հայաստանում։ Ցինիզմի աստիճանը ապշեցուցիչ է», – ԵԱՀԿ-ում կայացած «Հավելյալ մարդկային հարթակի» երրորդ ժողովի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանում գործող «Հանուն հավասար իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը։

Նրա դիտարկմամբ՝ հայատյացությունն Ադրբեջանում հովանավորվում է բարձրագույն իշխանությունների՝ անձամբ բռնապետի (ինչպես Ալիեւին է կոչել Աբրահամյանը – խմբ․) կողմից։ Նա շեշտել է, որ սա ոտնահարում է խաղաղության հասնելուն միտված ջանքերը։

Ըստ իրավապաշտպանի՝ հայերի նկատմամբ քարոզվող ատելության նպատակներից է՝ շեղել ադրբեջանական բնակչության ուշադրությունը ներքին խնդիրներից՝ համախմբելով նրանց «մշակված» արտաքին թշնամու դեմ։

Գայանե Աբրահամյանը Իլհամ Ալիեւին համեմատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Կրկնօրինակելով նրա մտերիմ դաշնակից Կրեմլի Պուտինի քայլերն ու նարատիվները՝ Ալիեւը բացեիբաց կոչ է արել զտել տարածաշրջանը հայերից եւ հայկական ֆաշիզմից», – ընդգծել է իրավապաշտպանը եւ շարունակել՝ «Հայաստանի ապանացիֆիկացման եւ ապառազմականացման մասին իր հռչակած քաղաքականությունը Պուտինի նույն արդարացումն է՝ Ուկրաինա ներխուժման համար»։

Ըստ Աբրահամյանի՝ «Արեւմտյան Ադրբեջանի» նարատիվը նույնպես ոգեշնչում է ստանում Ուկրաինայում Պուտինի գործողություններից։

«Բռնապետները նույնանման կերպով են մտածում եւ գործում», – եզրափակել է Աբրահամյանը։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30