Լրահոս
Օրվա լրահոսը

Արտավազդ Բայաթյան. Փողոցային կռվի է նմանվել այս ամենը. «Հրապարակ»

Հունիս 14,2025 12:05

«Հրապարակի» զրուցակիցը երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանն է: 

– Իշխանությունը գրոհել է Հայ առաքելական եկեղեցու վրա, մեղադրանքներ են հղում, ասում են, որ Վեհափառը զավակ ունի, խախտել է կուսակրոնության ուխտը, պետք է հեռանա: Ի՞նչ եք կարծում` ո՞րն է այս վեճի նպատակը:

– Կողմերը հակասություններ ունեն իրար հետ, սակայն այդ հակասությունները հայ ազգի օգտին չեն աշխատում: Ինչու, որովհետեւ ցանկացած անհամաձայնություն, պառակտում թշնամին շատ լավ օգտագործում է հենց մեր դեմ: Կան հարցեր, որ կարելի է շատ ավելի հանգիստ, այլ` քաղաքակիրթ պայմաններում լուծել, առանց ավելորդությունների զրուցել, հասկանալ, գալ ընդհանուր հայտարարի: Իսկ ամբողջ աշխարհի առաջ գոռգոռալով՝ ոչ մի լավ բան դուրս չի գա: Մանավանդ՝ ոչ մի կողմից չկա երաշխիք, որ խոսքն արդարացի որոշումների մասին է:

– Իսկ պետությունն ունի՞ եկեղեցու ներքին հարցերին միջամտելու իրավունք:

– Եկեղեցու դեմ արված հայտարարությունները, կարծես, Սրբազան շարժմանն ուղղված պատասխան լինեին: Տպավորություն է, թե ուզում են եկեղեցուն հարց ուղղել․ իսկ դուք ունեի՞ք իրավունք՝ խառնվելու քաղաքական հարցերի մեջ, եթե դուք կարող եք, մենք էլ կարող ենք: Ես այդ մոտեցման մեջ ոչ մի լավ բան չեմ տեսնում` երբ երկու կողմը վիճում է, անպայման շահում է երրորդը, իսկ կողմերից ոչ մեկը հաղթող դուրս չի գալու: Մեր թշնամիները` չկամեցողները, չորս կողմից շատ են: Տեսնում եք՝ Իրանում պատերազմ է սկսվել, ի՞նչ գիտենք, թե ինչով կավարտվի:

– Այն որակումները, որ իշխանականները կիրառում են, ընդունելի՞ են: Լեւոն Տեր-Պետրոսյանին Աննա Հակոբյանը, օրինակ, անվանել է «չկայացած ոչնչություն»:

– Ցանկացած պետական այր, այդ թվում՝ նրանց ընտանիքները, պետք է լինեն չափված-ձեւված, խոսեն կոռեկտ, անգամ միմյանց հետ խոսելիս պետք է շատ հավասարակշիռ լինեն: Այստեղ թելադրողն իշխանությունն է: Իրար շատ վատ բառերով են բնորոշում, երբեմն Նիկոլ Փաշինյանին են հայհոյում, եւ նա փորձում է իբրեւ թե պատասխանել իրեն վիրավորողներին: Լավ բան չէ դա: Դրանից տգիտության հոտ է գալիս: Փողոցային կռվի է նմանվել այս ամենը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30