Լրահոս
Օրվա լրահոսը

Արտավազդ Բայաթյանը` նոր ձեւավորվող ավագանու մասին. «Էլի նույնի կրկնողությունը կլինի»

Ապրիլ 14,2017 17:20

Ապրիլի 14-ին «Հայելի» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ երգիչ-երգահան Արտավազդ Բայաթյանը կարծիք հայտնեց, որ արվեստագետները չպետք է ձգտեն ավագանու անդամ դառնալ: Նրա համոզմամբ, այնտեղ հայտնվել ցանկացող մտավորականների նպատակը զուտ իշխանությունն ու լծակներն են:

Նոր ձեւավորվելիք ավագանու հետ էլ արվեստագետն առանձնապես հույսեր չի կապում: Ասում է` չի կարծում, թե նոր ավագանին ժողովրդավարական ոճ ցույց կտա. «Մեզ մոտ ամեն ինչ ոնց որ հրահանգներով լինի, երբեմն ինչ-որ բաներ անում են, բայց իր տրամաբանական ավարտին չի հասնում: Մեծ հույս չեմ կապում այս ամեն ինչի հետ, որովհետեւ ինձ թվում է, որ շատ խորը ճգնաժամ է, որը գնալով ավելի է խորանում»:

Արտավազդ Բայաթյանի ձեւակերպմամբ. «Հասարակությունը ծնում է այն, ինչ մենք ենք մեզանից ներկայացնում: Միշտ բարձր եւ ամպագորգոռ բաներից ենք խոսում` եւ ղեկավարները, եւ հասարակության մեջ շատ-շատերը, նաեւ արվեստագետները, բայց ամենավերջում էլի ցածր որակի արդյունք ենք ունենում: Մտածում եմ, որ էլի նույնի կրկնողությունը կլինի այս անգամ էլ, որովհետեւ իմ իմացածով, մարդիկ ներկուսակցական գաղափարներն ավելի են գերադասում: Մարդիկ այն դարդի մեջ են, որ վերջիվերջո իշխանության գան, քան ինչ-որ հարց լուծեն»,- ասում է բանախոսը:

Ինչ վերաբերում է ավագանու կուսակցական ցանկերում ընդգրկված արվեստագետներին, Արտավազդ Բայաթյանը նշում է. «Անուններ գիտեմ, որ իսկապես անկեղծ ցանկությամբ ուզում են ինչ-որ բան փոխել, բայց ես մի քիչ կասկածում եմ, չգիտեմ, թե ինչ կստացվի…Գնում ես մի տեղ, որտեղ մի ոճ կա, էդ ոճում պետք է աշխատես: Իսկ եթե էդ ոճում չես աշխատում, ուրեմն ոչ մի սպասելիք կարող ես չունենալ…Հետո լավ կլիներ, որ պատրաստված մարդիկ գնային, ոչ թե մեծ ցանկություն ունեցողները…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930