Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Հակոբյանը միանձնյա գլխավորում է ԱՄՆ առաջնության մրցաշարային աղյուսակը

Հուլիս 19,2025 14:10 Share

Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի նախկին անդամ, գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, որը 2021 թվականից բնակվում է Միացյալ Նահանգներում եւ հանդես է գալիս այդ երկրի դրոշի ներքո, Սենթ-Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ մեծահասակների առաջնությունում երկու պարտիա ավարտել է ոչ-ոքի, տարել է երկու հաղթանակ եւ չորս տուրից հետո 3,0 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Զուգահեռաբար ընթացող երիտասարդների առաջնությունում գրոսմայստեր Քըրք Ղազարյանը նույնպես իր անվան դիմաց գրանցել է 3,0 միավոր եւ բաժանում է 2-4-րդ հորիզոնականները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել