Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրապետություն» խմբակցությունը նախաձեռնել է Երևանի Լենինգրադյան փողոցն անվանափոխել Քըրք Քըրքորյանի անունով

Հուլիս 27,2025 15:12

Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Հարգելի՛ հայրենակիցներ,

Երևանի Լենինգրադյան փողոցի անվանափոխման հարցը տարիներ շարունակ քննարկվում է։ Այսօր «Հանրապետություն» խմբակցությունը նախաձեռնել է այն անվանափոխել ՄԵԾ ՀԱՅԻ, ՄԵԾ ԲԱՐԵՐԱՐԻ, ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԻ անունով։

Քըրք Քըրքորյանը իր ամբողջ կյանքի ընթացքում անչափ շռայլ ու հետևողական բարեգործական գործունեություն է ծավալել՝ օգնելով իր պատմական հայրենիքին՝ Հայաստանին։

Քանի որ այս փողոցը տարիներ շարունակ եղել է քննարկումների կենտրոնում և իր դիրքով ու նշանակությամբ բացառիկ տեղ ունի Երևանում, մենք որոշել ենք՝ բացի «Ակտիվ քաղաքացի» հարթակում անցկացվող հանրային քննարկումից, հանդիպել նաև փողոցի բնակիչներին։ Անհրաժեշտության դեպքում հանդես կգանք ասուլիսով՝ ներկայացնելով նախաձեռնության մանրամասները և պատասխանելով բոլոր հարցերին։
Ժամանակն է, որ Երևանը հպարտությամբ կրի նաև Քըրք Քըրքորյանի անունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031