Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատուրյանն այցելել է Կապանի օդանավակայան և նկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարան

Հուլիս 29,2025 23:25

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանի և մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ այցելել է Կապանի օդանավակայան, ծանոթացել վերջինիս աշխատանքին, տեխնիկական զինվածությանն ու կահավորմանը։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սյունիք մարզային այցի ընթացքում ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանի, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Կապանում։

Կապանի համայնքապետը նախագահին է ներկայացրել քաղաքային ենթակառուցվածքների բարեկարգման ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև Կապանի նոր կառուցվող քաղաքապետարանի վարչական շենքի շինարարության ընթացքի վերաբերյալ մանրամասներ։

Շրջայցի ավարտին նախագահն այցելել է նկարիչ Հրանտ Դանիելյանի նորաբաց տուն-թանգարան, ծանոթացել արվեստագետի ստեղծագործական ժառանգությանը։

 

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Սկսենք նրանից, որ Սյունիքը որպես Հայաստանի դարպաս փակ չէ` Իրանի հետ աշխույժ առևտուր է գնում, և ավելին… Հետևող անհեթեթությունները հենվում են այս սխալ թեզին:
    Պարզորոշ լսեցինք ասածը ‘դառնալու’ է, ‘եթե կարողանում ենք’, ‘ապագան զարգացման առումով’, ‘շատ մեծ, հնարավորություններ’ … ‘մեզ’:

  2. II.
    Սկսենք մեկ-առ-մեկ ‘հասկանալը’`
    ա) դառնալո՞ւ է, իսկ եթե ձախողվի, չէ որ այլ ավելի հեշտ ծրագրեր եք ձախողել;
    բ) եթե կարողանում ենք` արդյոք ընդունում եք, որ կա մի բան որ կձախողեք, թե խոսք եք տված, որ կձախողեք ու հիմա պատրաստում եք հանրությունը այդ ապագային;

  3. III.
    գ) ‘ապագան զարգացման առումով’,

  4. IV.
    գ)…կարող եք թվել փորձը, որը անցած 7 տարում զարգացման առումով է, գիտեմ որ քանդել, զրոյացնել, ասֆալտ(ին) փռել գիտեք (մասնագիտական գործիքն էլ բանտիկով չագուչն է);

  5. V.
    դ) ‘շատ մեծ, հնարավորություններ’, ինչքա՞ն մեծ, թվեր կա՞ն, հնարավորությունների հաշվարկում, ռիսկերի հաշվարկում կա՞, թե բան է ասում եք էլի:

    Եվ ովքե՞ր են այն ‘մեզ’-երը: Դուք, ձեր կուսակիցներով, նաև եղբայրական հարևան ժողովո՞ւրդը: Իսկ ի՞նչ է մնում հայերին Գ.Նժդեհի պահած, մեզ փոխանցած Սյունիքից: Սյունիքում եք, խոսում եք զարգացումից, բայց չեք նշում ելակետը: Վախենո՞ւմ եք անունը տալ:
    Եվ վերջապես, ո՞նց եք հանդգնում արտասանել ‘վստահ եղեք’ այս 7 տարում աննախադեպ չարիք բերելուց հետո: Տարիքով մարդ եք …

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031