Լրահոս
Օրվա լրահոսը

Տվյալները սխալ են մուտքագրված եղել. Արցախից տեղահանված քաղաքացու սոցիալական աջակցության հարցը լուծվել է ՄԻՊ աջակցությամբ

Հուլիս 30,2025 10:44

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ լուծում է ստացել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձի սոցիալական աջակցություն ստանալու հարցը։

Քաղաքացին դիմել էր Պաշտպանին՝ տեղեկացնելով, որ իր ընտանիքի անդամները ներկայացրել են համապատասխան դիմումներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն՝ տեղահանվածների համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագրից օգտվելու նպատակով։ Ըստ դիմողի՝ ընտանիքի որոշ անդամների դիմումները բավարարվել են, իսկ իր և երկու անչափահաս երեխաների դիմումները մերժվել էին։

Պաշտպանի աշխատակազմը պարզաբանումներ է պահանջել պետական իրավասու մարմնից, կատարվել են լրացուցիչ ուսումնասիրություններ։

Պարզաբանման համաձայն՝ Օպերատիվ շտաբի տրամադրած 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ՀՀ-ում գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակիչ հանդիսացող անձանց ցուցակներում քաղաքացու տվյալները սխալ են մուտքագրված, ինչն էլ անձի նույնականացման և վճարման ցուցակ ներառելու գործընթացը տեխնիկապես դարձնում է անհնար:

Պաշտպանի աջակցությամբ, քաղաքացու կողմից հավաքագրվել են լրացուցիչ փաստաթղթեր և ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Հաջորդիվ, Պաշտպանի հաստատության խորհրդատվության արդյունքում  անձը դիմել է նոտարական գրասենյակ և ստացել փաստաթղթի պատկանելության իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու մասին որոշում, որը Պաշտպանի աշխատակազմի աջակցությամբ կրկին ներկայացվել է Նախարարություն և համագործակցության արդյունքում հնարավոր է եղել լուծել խնդիրը՝ դիմողի տվյալները ներառել վճարման ցուցակներում:

Արդյունքում, 2025 թվականի հունիսի 30-ին քաղաքացին  ՄԻՊ աշխատակազմին ուղղված լրացուցիչ դիմումով տեղեկացրել է, որ ամբողջ վճարումը ստացել է՝ ներառյալ է նաև նախորդ ամիսներին չտրամադրված գումարները։

Հարկ ենք համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ վերահաստատում է իր պատրաստակամությունը լիազորությունների շրջանակում աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների  պաշտպանությանը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031