Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը և և Ղրղզստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել փոխգործակցության հարցերի շուրջ

Օգոստոս 27,2025 12:42 Share

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևի հետ։

Ղրղզստանի ԱԳ նախարարը շնորհավորել է ՀՀ ԱԳ նախարարին Վաշինգտոնյան համաձայնությունների կապակցությամբ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է ձեռքբերված պայմանավորվածությունների մանրամասները, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների և խաղաղության հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման միջոցով ստեղծվող հնարավորությունների մասով։

Արարատ Միրզոյանը և Ժեենբեկ Կուլուբաևը մտքեր են փոխանակել երկկողմ ձևաչափով և բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ։

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել