Լրահոս
Օրվա լրահոսը

Օրվա լուսավոր պահերից մեկը՝ փոքրիկ Արեգի հանդիպումը Կրիշտիանու Ռոնալդուի հետ

Սեպտեմբեր 06,2025 23:39

Հայաստան-Պորտուգալիա խաղը ֆուտբոլասերների համար ամենասպասված իրադարձություններից էր, իսկ փոքրիկ Արեգի համար այն իսկական տոն դարձավ, քանի որ հաջողվեց իրականացնել նրա երազանքը՝ հանդիպումը պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի հետ։

Դեռ երեկ «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել էր․

«Քաղցկեղ ունեցող մեր երեխայի ու Ռոնալդուի հանդիպումը կազմակերպելու համար լիքը լուրջ մարդկանց հետ խոսեցի ու ծանոթացա ֆուտբոլիստի վարքին: Ոնց հասկանում եմ՝ սա 21-րդ դարի ամենաբարդ խնդիրներից մեկն ա, որի հավանականությունը ձգտում ա զրոյի ու լուծման դեպքում կարելի ա հավակնել Նոբելյան մրցանակի: Բայց մենք, բնականաբար, չենք հանձնվում ու փորձում ենք անել անհնարինը, որ երեխայի երազանքն իրականություն դառնա»:

Ապա ավելացրել՝

«Սիրելիներ, Ռոնալդուի պոստի տակ քաղցկեղ ունեցող երեխայի երազանքի մասին մեկնաբանություն եմ գրել, խնդրում եմ մտեք, սրտիկեք ու կարճ մեկնաբանություն թողեք: Շատ մերսի»:

«Շարունակում ենք ակտիվ աշխատել Արեգի ու Ռոնալդոյի հանդիպման կազմակերպման ուղղությամբ, որքան էլ անհնար թվա, մեծ հավատ ունեմ, որ ստացվելու է: Անչափ շնորհակալ եմ շատ մեծ արձագանքի ու օգնության պատրաստակամության համար»:

Այսօր արդեն տեղի ունեցավ այդքան սպասված հանդիպումը, ինչպես տեղեկացրեց Արմեն Մարտիրոսյանը՝

«Քաղցկեղ ունեցող մեր Արեգը հանդիպեց Ռոնալդուին, շատ հուզիչ պահ էր»։

Իսկ երեկոյան Արեգը հնարավորություն ունեցավ ամենամոտ տարածությունից խաղին հետևելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930