Հնդկաստանում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ տուրի ավարտից հետո Հայաստանի չորս ներկայացուցիչներից Հայկ Մարտիրոսյանը ի վերջո պարտվեց անհատապես մրցաշարին մասնակցող Վյաչեսլավ Արտեմեւին դուրս մնաց պայքարից:
Ասպարեզում մեր շախմատիստներից մնացել են երեքը: Երրորդ շրջանում Ռոբերտ Հովհաննիսյանը կհանդիպի հնդիկ Պրագգնանադհաաի, Գաբրիել Սարգսյանը՝ նույնպես հնդիկ Գհոշ Դիպտայանի, իսկ Շանթ Սարգսյանը՝ թուրք Մուստաֆա Յըլմազի հետ:
ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը նույնպես անցել են երրորդ շրջան:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































