Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորն այն է` կարողացանք բանակցային փաստաթղթերը հրապարակելու խոստում կորզել. Սերժ Սարգսյան

Նոյեմբեր 11,2025 16:37 Share

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին առնչվող «դիզվառելիքի գործով» դատական նիստն այսօր հետաձգվեց դատավարական կողմերի նիստին չներկայանալու պատճառով: Մինչ դատական նիստը լրագրողները պարոն Սարգսյանից հետաքրքվեցին՝ «Իմնեմնիմիին» հարցազրույց տալուց առաջ մտածո՞ւմ էր, որ զրույցն այդքան մեծ արձագանք կունենա՝ հաշվի առնելով հարցազրույցի հաջորդ օրվա վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանի եւ մյուս ՔՊ-ականների ակտիվ արձագանքը:

Պարոն Սարգսյանն ասաց, դեռ չի հասցրել ծանոթանալ այդ արձագանքին, կծանոթանա, կխոսի:

Լրագրողի դիտարկմանը, թե 2019 -ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ բանակցային թուղթ չկա, հիմա ասում է՝ չնեղվեք, սքանավորելու է, հրապարակի, պարոն Սարգսյանն այսպես արձագանքեց. «Կարևորն այն է , որ կարողացանք բանակցային փաստաթղթերը հրապարակելու խոստում կորզել»:

Հիշեցնենք, որ դատախազը պահանջել էր այս գործով մեղադրյալներին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին եւ գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գեւորգ Հարությունյանին ճանաչել մեղավոր եւ ազատել պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930