Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մի ֆինանսական հետևանք առաջացնող ինֆորմացիա չի կորել, պարզապես փոքր ու մեծ ստերը շարունակվում են. Ռոբերտ Կադարյան

Նոյեմբեր 21,2025 14:04

«Կասկադ էներգո» ՍՊԸ ներկայացուցիչ Ռոբերտ Կադարյանի ֆեյսբուքյան գրառումը

Եթե ձեզանից յուրաքանչյուրը բացի իր շենքի մուտքի պատին ամրացված ՀԷՑ արկղը, 95% հավանականությամբ այսպիսի հաշվիչներ է տեսնելու, ինդուկցիոն հաշվիչները արդեն մի քանի տարի է՝ գրեթե չկան: Կասկադ ընկերության կողմից արտադրվող այս հաշվիչները համարվում են 3-րդ սերնդի ինտելեկտուալ հաշվիչներ և յուրաքանչյուր կես ժամը մեկ ուղարկում են ինֆորմացիա կենտրոնական սերվերին:

ՔՊ վերջին մանիպուլյացիաներին ու փոքրիկ ստերին պատասխանելով ասեմ, որ այս տարվա հունվար ամսին սերվերի թարմացման ժամանակ տեղի է ունեցել համակարգի խափանում, որից հետո բոլոր բաժանորդային տվյալները վերականգնվել են, 2018-2024թ. բոլոր ամսական և եռամսյակային ինֆորմացիան պահպանված է, միակ բանը, որ վերականգնվել է ոչ ամբողջությամբ, դա կես ժամանոց գրաֆիկներն են, որոնք 2024թ. հոկտեմբեր ամսից սկսած են վերականգնվել:

Համաձայնեք՝ եթե դուք ունեք մտահոգություն ձեր հոսանքի ծախսի հետ կապված, հաստատ մի տարի չեք սպասի, հենց նույն ամսվա մեջ կամ մաքսիմումը 2-3 ամսվա ընթացքում դա կբողոքարկեք, որի ընթացակարգային ոչ մի դրույթ չի խախտվել: Ձեզանից յուրաքանչյուրը կարող է հիմա գնալ ՀԷՑ ու պահանջել իր ամսական ծախսի գրաֆիկը (էպիկրիզ), որը ՀԷՑ-ը կտրամադրի 2018թ.-ից սկսած:

Ոչ մի ֆինանսական հետևանք առաջացնող ինֆորմացիա չի կորել հարգելի բաժանորդներ և քաղաքացիներ: Պարզապես փոքր ու մեծ ստերը շարունակվում են…

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը

Ապշած եմ ուղղակի

Այսինքն՝ ՀԷՑ-ի նախկին ղեկավարներն ասում են, որ ուղղակի պատահաբար, տեխնիկական սխալի բերումով սերվերներից անվերադարձ ջնջել են Հանրապետության բոլոր սպառողների հաշվիչների եռամսյակային ցուցմունքների արխիվը 2018-2024 թվականների համար։

Մի պահ ենթադրենք, որ սա բացահայտ «ապացույցների վերացում» չի ու պարոնայք Կարապետյանները սրանով չեն փորձում թաքցնել հավելագրումներ կամ այլ հանցանքներ ու զանցանքներ, պատկերացնենք՝ ուղղակի վատ, ոչ պրոֆեսիոնալ կառավարման հետևանք է։ Բայց ո՞նց են այդ տեսակի վատ կառավարում իրականացրած մարդիկ պնդում, որ իրենք պիտի շարունակեն ՀԷՑ-ը տնօրինել հերիք չէ, մի բան էլ՝ Հայաստանը կառավարելուն են հավակնում։

Կարծում եմ՝ պարոն Սամվել Կարապետյանը, պարոն Նարեկ Կարապետյանը և նրանց թիմի մյուս անդամները պիտի գոնե փորձեն պատասխանել, թե ո՞նց է այսպես ստացվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930