Ինչպե՞ս բնութագրել ԱԺ նախագահի այցը այս համատեքստում, երբ ներսում այս իշխանության ներկայացուցիչներն առյուծ են կտրում, իսկ դրսում՝ կատվի հեզությամբ հանդես գալիս։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գնահատմամբ՝ Ալեն Սիմոնյանի այցն անցավ ««а теперь я Наташа» կարգախոսի ներքո՝ դրանից բխող բոլոր ձեւակերպումներով»։
Աշոտյանը հիշեցրեց, որ Արտաքին հետախուզական ծառայության զեկույցում բազմիցս օգտագործվում է «հիբրիդային պատերազմ» ձեւակերպումը՝ ակնարկելով Ռուսաստանին։ Ռուսաստանի կողմից տարվող հիբրիդային պատերազմի մասին բազմիցս խոսել է նույն ինքը՝ Ալեն Սիմոնյանը։ Թե այդ պարագայում ինչ նպատակ էր հետապնդում ԱԺ նախագահի մոսկովյան այցը, եթե չպետք է այնտեղ պարզաբանումներ պահանջեին այս հարցերի վերաբերյալ, Աշոտյանը պատասխանեց․ «Չեմ բացառում, որ իրենք իրենց իշխանության ներսում որոշակի վերաբաշխում են արել, կոպիտ ասած՝ եթե Ռուբեն Ռուբինյանը թուրքական գիծն է ծածկում, ապա Ալեն Սիմոնյանն էլ ռուսական գծի պատասխանատուն է, այստեղ սրում են տրամադրությունները, գնում այնտեղ՝ փորձելով բթացնել»:
Նման զիջողական-անկայուն պահվածքից ի՞նչ է շահում իշխանությունը։ «Ես ցավում եմ, որ ռուսական շրջանակներից երբեմն ունեմ տպավորություն, որ իրենք էլ Ալենի՝ «а теперь я Наташа» այցի շրջանակներում խաղում են սեփական խաղը՝ «а теперь обмани меня» տարբերակով»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում


















































