Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանի հաղթանակի պարագայում ինքնաբերաբար կվերանա Պետության կողմից Եկեղեցու նկատմամբ սանձազերծված հակասահմանադրական եւ ազգադավ արշավը. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան

Մարտ 02,2026 18:44

— Ձեր կարծիքով, ի՞նչ արձագանքի արժանացավ փետրվարի 27-ին ընդդիմության պառակտվածության մասին լրագրողի հարցին տված Ձեր պատասխանը։

— Արձագանքն, ի զարմանս ինձ, ավելին էր, քան ես սպասում էի։ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել պրոֆեսիոնալ տնտեսագետներից և տեխնոկրատներից կազմված մի ուժեղ կառավարություն, որի առաջնահերթ խնդիրը կլինի երկրի ամրապնդումը և բնակչության սոցիալական վիճակի բարելավումը։

Վստահաբար կարելի է հավաստել, որ իր հաղթանակի պարագայում նա չի հրաժարվի Հայաստանի և այլ պետությունների միջև կնքված պայմանագրերից, փոխարենը ավելի ևս կամրապնդի նրանց առջև Հայաստանի ստանձնած պարտավորությունները:

Կարապետյանի հաղթանակի պարագայում ինքնաբերաբար կվերանա նաև Պետության կողմից Եկեղեցու նկատմամբ սանձազերծված հակասահմանադրական եւ ազգադավ արշավը, ինչը հաստատաբար կվերականգնի ողջ հայության միաբանությունը։

 

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան

02.03.2026թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031