Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայում հանդիպումներում անդրադարձ է կատարվել Արցախի  վերադարձի իրավունքի իրացման կարևորությանը

Ապրիլ 15,2026 12:42 Share

Ապրիլի 13-ին Ֆրանսիայում գտնվող արցախյան պատվիրակությունը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, Հանրապետության նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանի գլխավորությամբ այցելել է Փարիզի քաղաքապետարան, որտեղ հանդիպում է ունեցել Փարիզի փոխքաղաքապետ, միջազգային համագործակցության գծով պատասխանատու Ադրե Պուլվարի հետ։

Հանդիպման ընթացքում Աշոտ Դանիելյանը երախտագիտություն է հայտնել Փարիզի քաղաքապետարանին՝ Արցախի ժողովրդի նկատմամբ ցուցաբերված հետևողական ուշադրության և աջակցության համար՝ ընդգծելով, որ այդ աջակցությունը հատկապես կարևոր է եղել ինչպես Արցախի շրջափակման ընթացքում, այնպես էլ դրան հաջորդած ծանր և ողբերգական զարգացումների ժամանակահատվածում։

Կողմերը քննարկել են Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման հարցի շուրջ միջազգային իրազեկման և ճնշման մեխանիզմների ակտիվացման հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանում ապաստանած արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրները և նրանց կարիքների հասցեական լուծման ուղիները։

Առանձին անդրադարձ է կատարվել Արցախի ժողովրդի անվտանգ, արժանապատիվ և հավաքական վերադարձի իրավունքի իրացման կարևորությանը։ Հանդիպման ավարտին ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն՝ առաջիկայում Երևանում համատեղ միջոցառում կազմակերպելու վերաբերյալ։

Նույն օրը պատվիրակությունն այցելել է Ալֆորվիլ քաղաք, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքապետ Լուկ Կարվոնասի, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտյագոյի և փոխքաղաքապետ Կարո Խաչիկյանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել Ալֆորվիլի քաղաքային խորհրդի և բնակչության կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցությունը Արցախի ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանությանը՝ ընդգծելով, որ այդ աջակցությունը առանձնահատուկ նշանակություն է ունեցել նաև Արցախի դեմ իրականացված ագրեսիաների ընթացքում։ Քննարկվել են նաև հետագա համագործակցության ընդլայնման և շարունակականության ապահովման հնարավորությունները։

Հանդիպումներին մասնակցել են նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ԱԺ նախագահի խորհրդական, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը և Արցախի թեմական խորհրդի նախագահ Լեռնիկ Հովհաննիսյանը։

Արցախի Հանրապետության Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930