Լրահոս
Օրվա լրահոսը

Բա լուրջ տղամարդը սրտիկնե՞ր կանի առավոտ շուտ. Կարապետյանի աջակիցը՝ Փաշինյանի մասին

Ապրիլ 15,2026 13:38 Share

«Ես գիտեմ՝ ինքը հայ չի: Իր ազգին փոքրացրեց, սարքեց մի փոքր նշան, որ էդ բրոշը տեղավորվի իր դոշին: Չի՞ ամաչում՝ գյուղերով ու քաղաքներով պտտվում է, էդ բրոշներն է բաժանում: Սրտիկներ է անում, բա լուրջ տղամարդը սրտիկնե՞ր կանի առավոտ շուտ, սրտիկներով է մարդկանց բարեւում: Լուրջ տղամարդը սրտիկներ չի ուղարկի»,- այսօր Հակակոռուպցիոն դատարանի շենքի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան»  կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի աջակիցներից մեկը:

Անդրադառնալով Փաշինյանի հավաստիացումներին, թե խաղաղություն է բերել, Կարապետյանի աջակիցն ասաց՝ հենց ասում է խաղաղություն, անում է ճիշտ հակառակը: Ըստ նրա՝ Փաշինյանը 4 պատերազմ է բերել:

Ինչ վերաբերում է Փաշինյանի մեկ այլ հավաստիացմանը, թե ինքը չլինի, սեպտեմբերին պատերազմ կսկսի, Կարապետյանի աջակիցը վստահեցրեց՝ պատահական չի, որ շեշտում է սեպտեմբերը. «Քրոջս հետ եմ խոսում, վախի մեջ է: Ասում է՝ մտել են հիմնարկ, ասել են, Փաշինյանին չպաշտպանեք, դուք դիակ եք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930