Shamshyan.com. Երեկ՝ ապրիլի 14-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սևակ Խաչատրյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար՝ Վաղարշապատի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սարո Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության Էջմիածնի դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշումներ կայացնի ապրիլի 11-ին Էջմիածին քաղաքի՝ Կոմիտասի անվան հրապարակում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ միջադեպի 3 մասնակիցների նկատմամբ։
Դատարանը դռնփակ դատական նիստերն անցկացնելուց հետո բավարարել է քննիչի միջնորդությունը և նշված անձինք կալանավորվել ու դատարանից տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































