Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն, կա հարկ՝ կան հարցեր, որոնք լուծված են կամ լուծվում են, չկա հարկ՝ ուրեմն ոչ մի հարց չի լուծվում». Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 18,2026 19:49 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Տնտեսական քննություն։ ՓՄՁ-ն վաղը» խորագրով քննարկմանը: Միջոցառումը կազմակերպվել է «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից «Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի» աջակցությամբ:

Հանդիպմանը ներկա են եղել Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՓՄՁ Ասոցիացիայի խորհրդի անդամ, Ասոցիացիայի մարզային գրասենյակների ղեկավարներ և անդամներ, ՓՄՁ ներկայացուցիչներ:

Նիկոլ Փաշինյանը նախ շնորհավորել է բոլորին Հարկ վճարողի օրվա առիթով, կարևորել այս առանցքային գործոնը պետություն և տնտեսվարող հարաբերությունների համատեքստում: «Կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն, կա հարկ՝ կան հարցեր, որոնք լուծված են կամ լուծվում են, չկա հարկ՝ ուրեմն ոչ մի հարց չի լուծվում: Հետևաբար, ընդհանուր առմամբ, մեր ընկալումն այդ տրամաբանության մեջ է և այն տրամաբանության մեջ, որ հարկային քաղաքականությունը պետք է մարդկանց խթանի, որպեսզի նրանք ավելի շատ արդյունք գեներացնեն և ավելի շատ հարկ վճարեն, որովհետև եթե դա տեղի չունենա, նշանակում է, որ զարգացում տեղի չի ունենում»,-ասել է վարչապետը։

Խոսելով փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետության մեջ որևէ տնտեսական հարաբերություն չի ստացվի, եթե հարկի նկատմամբ վերաբերմունքը չփոխվի, քանի որ այն պատմական ընկալումը, որ հարկը հարստահարելու միջոց է և պետությունը ճնշելու միջոց է, պետք է հաղթահարվի: Այս համատեքստում, երկրի ղեկավարը խոսել է հարկային համակարգը ճիշտ ներկայացնելու կարևորության մասին, քանի որ վերջին փոփոխություններով լայն հնարավորություններ են ստեղծվել, հարկային դրույքաչափից նվազեցումներ են իրականացվել մինչև 1%, 1,5%՝ կապված ոլորտից:

Երկրի ղեկավարն ընդգծել է՝ պետք է ինստիտուցիոնալ որոշակի համակարգ մտածել, օրինակ՝ փոքր և միջին բիզնեսը շահերի պաշտպանության կազմակերպություն ունենա: Վարչապետն ընդգծել է, որ Կառավարությունը պատրաստ է ֆինանսավորել այդ կազմակերպությանը փոքր և միջին բիզնեսի համաֆինանսավորմամբ: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ արդյունքում աշխատանքը համակարգված կլինի, բոլոր նախարարությունները, կառույցները կիմանան, որ դա է աշխատելու ինստիտուցիոնալ խողովակը, այսինքն՝ կլինի ինստիտուտ, որը պետական չէ, բայց, ըստ էության, պետության կողմից նաև համաֆինանսավորվում է. «Ձևավորվում է մի օղակ, որի պարտականությունն է Կառավարության հետ աշխատելը, հարցերը հավաքել բերելը»:

Հաջորդիվ քննարկվել են փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, հարկային վարչարարությանը շարունակական բարելավմանը, օժանդակության գործիքակազմերին, ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծմանը վերաբերող հարցեր։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930