Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրամոբիլների շարժիչի հզորությունը հաշվելու նոր կարգը էականորեն թեթևացրել է վարորդների ֆինանսական բեռը. ՆԳՆ

Ապրիլ 20,2026 13:04 Share

Հաշվարկման նոր բանաձև և գույքահարկի նվազում․․․ ապրիլի 1-ից գործում է Էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման միատեսակ մեթոդաբանություն։

Էլեկտրամոբիլների վարորդները roadpolice.am հարթակում արդեն կարող են տեսնել տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագիրը շարժիչի նվազեցված հզորությամբ։

Մինչ փոփոխությունը հաշվարկի հիմքում էլեկտրամոբիլի շարժիչի պիկային հզորությունն էր, որն ավելի բարձր էր, քան իրական շահագործման պայմաններում առկա հզորությունն է։

Նոր մոտեցմամբ՝ հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ․

Եթե մեքենան ունի էլեկտրոնային անձնագիր, ապա գույքահարկը հաշվելիս օգտագործվում է այնտեղ նշված տեղեկատվությունը, իսկ դրա բացակայության դեպքում՝

🔹մինչև 250 ձիաուժը ներառյալ հզորության դեպքում թիվը բաժանվում է 1.5-ի,

🔹251 ձիաուժ և բարձր հզորության դեպքում՝ հաշվարկը կատարվում է երկու մասով.

առաջին 250 ձիաուժը բաժանվում է 1.5-ի, իսկ մնացած մասը՝ 2.5-ի, հետո ստացված արդյունքները գումարվում են։

Էլեկտրամոբիլների շարժիչի հզորությունը հաշվելու նոր կարգը էականորեն թեթևացրել է վարորդների ֆինանսական բեռը։

Էլեկտրամոբիլի վարորդ Վահագն Ռաշոյանը նշում է, որ գոհ է փոփոխությունից և գույքահարկը մոտ 80 հազար դրամից իջել է 29 հազար դրամ։

Էլեկտրամոբիլի վարորդ Հրաչյա Հովհաննիսյանի խոսքով՝ մեքենայի շարժիչի հզորության նոր հաշվարկով պայմանավորված գույքահարկը 50 տոկոսի չափով նվազել է։

Փոփոխությունը դրական է գնահատում նաև էլեկտրամոբիլի վարորդ Վաղարշակ Աբրահամյանը՝ նշելով, որ գույքահարկը նվազել է՝ դառնալով մոտ 33 հազար դրամ։

Վարորդների խոսքով՝ նախքան Կառավարության որոշման ուժի մեջ մտնելը քաղաքացիներից շատերը խուսափում էին գնել ավելի մեծ հզորությամբ էլեկտրամոբիլներ՝ բարձր գույքահարկ վճարելու հանգամանքով պայմանավորված։

ՆԳ նախարարության նախաձեռնությամբ կյանքի կոչված Էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման նոր մեթոդաբանության նպատակն է գործընթացը դարձնել ավելի կանխատեսելի և հասկանալի քաղաքացիների համար։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930