Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Սրբազանը ոչ թե ընդհանրապես է հրաժարվել Սուրբ Հաղորդությունից, այլ հրաժարվել է ապօրինի պետականացված ծառայությունից. Գևորգ Դանիելյան

Ապրիլ 21,2026 11:50 Share

Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Զինված ուժերում հոգևոր ծառայությունը, ըստ էության, պետականացնելուց հետո հերթը հասավ քրեակատարողական հիմնարկներին: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այլևս զրկված է իր հոգևոր ներկայացուցիչներն ունենալու իրավունքից, իսկ հոգևոր ծառայության նշանակվում են աշխատավարձ նախատեսող պետական մարմինների հետ պայմանագիր կնքած այն սակավաթիվ հոգևորականները, որոնք միացել են հակաեկեղեցական արշավին: Գործող հոգևորականների հետ տևական ժամանակ տարված «աշխատանքը», այդ թվում՝ բարձր աշխատավարձի գայթակղությամբ, արդյունք չտվեց, ինչը պետք է հասկանալի լիներ ի սկզբանե:

Սա ոչ միայն բացահայտ հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը, մասնավորապես «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածին. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄՇՏԱԿԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ հիվանդանոցներում, մանկատներում, տուն-ինտերնատներում, զորամասերում, ազատազրկման վայրերում, ներառյալ` քննչական մեկուսարաններում»: Ի դեպ, այս օրենքում չխախտված հոդված արդեն չի մնացել, սկսած՝ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան ենթաօրենսդրական ակտերով հանելուց: Բնորոշն այն է, որ նախապատվությունը տրվում է ոչ թե «գործող» օրենքը փոխելուն, այլ պարզապես այն չնկատելուն:

Նույն կերպ, Ներման հանձնաժողովում վերջին օրերին կատարված փոփոխությունների արդյունքում չի կարող Հայ Եկեղեցու ներկայացուցիչ համարվել առանց Հայ Եկեղեցու համաձայնության նշանակված անձը:

Այսպիսով, Բագրատ Սրբազանը ոչ թե ընդհանրապես է հրաժարվել Սուրբ Հաղորդությունից, այլ հրաժարվել է ապօրինի պետականացված ծառայությունից….

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930