Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան

Ապրիլ 21,2026 12:36 Share

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Գորիսում ժամանակավորապես բնակություն հաստատած արցախցիների հետ հանդիպեցինք։ Գիտակցելով այս հանդիպումների անհրաժեշտությունն ու կարևորությունը՝ միևնույն է դրանք չափազանց ծանր են, որովհետև մարդիկ պարզապես չեն ներկայացնում սոցիալական խնդիրներ․ խոսում են կորսված հայրենիքից, ոտնահարված արժանապատվությունից և անպատասխան մնացած արդարությունից։

Այս մարդիկ այսօր ապրում են ոչ միայն նյութական դժվարությունների մեջ, այլ նաև խոր ներքին ցավով՝ հայրենիքից բռնի զրկված լինելու և սեփական պետության կողմից լքված լինելու զգացումով։ Այդ զգացումը կա յուրաքանչյուր պատմության մեջ, յուրաքանչյուր հայացքում։
Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները։
Մենք կանգ չենք առնելու…պիտի հաստատվի արդարություն, անվտանգություն և վերադարձի իրական հնարավորություն։ Այս իշխանություններով չկա դրանցից ոչ մեկի հնարավորությունը։

Այս հանդիպումները ոչ միայն ցավի արձանագրում են, այլ նաև հստակ պահանջ՝ վերականգնել արժանապատվությունը, ապահովել մեր իրավունքները և դադարեցնել պարտվողական ու վտանգավոր այդ քաղաքականությունը, որը մեզ կանգնեցրել է այս իրականության առաջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930